Ջիլ Բայդենը երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով և վերարկուով
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ներընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Ամերիկյան Markarian բրենդի զգեստով, հաղորդում է CNN-ը:
Ջո Բայդենի կնոջ համար զգեստը պատվիրել են, այն ստեղծել է ինքը՝ Markarian-ի հիմնադիր Ալեքսանդրա Օ’Նիլը, որը 2017 թվականին թողարկել է ապրանքանիշը: Մոդելի ընտրված երանգը, դիզայների մտահղացմամբ, խորհրդանշում է ինքնավստահություն, կայունություն եւ վստահություն, ինչպես նաեւ դեմոկրատական կուսակցության ավանդական գույնը:
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: