Հարցում. Ամերիկացիների 47 տոկոսը Թրամփին համարում է վատթարագույն նախագահներից մեկը
Ամերիկացիների գրեթե կեսը համարում է, որ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը կմտապահվի որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ վատթարագույն նախագահներից մեկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NPR ռադիոկայանի, PBS NewsHour-ի ծրագրի եւ Marist սոցիոլոգիական ընկերության հարցման արդյունքները:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ այդպես է համարում ամերիկացիների 47 տոկոսը:
Հակառակ կարծիքի է քաղաքացիների 16 տոկոսը. նրանք կարծում են, որ Թրամփը կմտապահվի որպես ամերիկյան պատմության մեջ լավագույն նախագահներից մեկը:
Թրամփն ինչպիսի՞ն կմտապահվի հարցին ամերիկացիների եւս 11-ական տոկոսը պատասխանել է՝ «միջինից լավ» եւ «համեմատաբար միջին», 13 տոկոսը՝ «միջինից վատ»:
Հարցմամբ պարզվել է, որ Թրամփին հավանելու մակարդակը կազմում է 38 տոկոս, ինչը նրա նախագահության ժամանակ ամենացածր մակարդակն է:
Հարցումն անցկացվել է հունվարի 11-13-ը, որին մասնակցել է 1 173 մարդ: