Սոբչակը բացահայտել է Վոլոչկովայի ինստագրամյան խաբեությունը
Բլոգեր եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մերկացրել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային․ նա Instagram-ում հրապարակել է ուրիշի ծաղկեփնջի լուսանկարը՝ ծննդյան օրվա առթիվ «ամենամտերիմների նվերը» անվան տակ: Այս մասին Սոբչակը գրել է իր Telegram-ալիքում՝ տեղադրելով «մերկացման» սքրինշոթը։
Սոբչակը հրապարակել է Վոլոչկովայի գրառման սքրինշոթը, որում բալետի պարուհին պարծեցել է ծաղկեփնջով, որը, նրա խոսքով, իր 45-րդ տարեդարձի կապակցությամբ ստացել է մայրիկի եւ դստեր կողմից։ Սակայն Սոբչակին այդ լուսանկարը շատ ծանոթ է թվացել. հաղորդավարուհին վստահ է, որ Վոլոչկովան «փոխառել է» իր այդ լուսանկարն առանց իր իմացության՝ ներկայացնելով որպես իր սեփական լուսանկար։
«Անաստասիա, ծնունդդ շնորհավոր, իհարկե։ Բայց ինչու՞ եք ինձնից ծաղկեփունջ գողացել», - վրդովվել է հաղորդավարուհին։
Սոբչակը նշել է, որ Վոլոչկովան առաջին անգամը չէ, որ նման հնարքի է դիմում, որպեսզի «բոլորին ցույց տա իր անհրաժեշտությունը»: Նա հիշել է, թե 2000-ականների սկզբին ինչպես էր փորձում հիմարեցնել միլիարդատեր Սերգեյ Պոլոնսկուն։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ Վոլոչկովան մի անգամ ռեստորանում ժամանակ է անցկացրել գործարարի հետ եւ իր վարորդին խնդրել է իր համար ծաղկեփունջ գնել, իսկ հետո այն տալ մատուցողին, որպեսզի նա արդեն ծաղիկները բերի «Սա Անաստասիայի համար երկրպագուից է» բառերով:
«Ծաղիկների մեջ ներդրումները փոքր են՝ ենթադրվող շահույթի համեմատ», - հեգնանքով նշել է Սոբչակը: