«Ցավալի է». Բայդենի դստեր խոսքով՝ Մելանյա Թրամփը հրաժարվել է նոր առաջին տիկնոջը ցույց տալ Սպիտակ տունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի դուստրը՝ Էշլի Բայդենը, ափսոսանք է հայտնել, որ գործող առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ավանդաբար կազմակերպվող շրջագայություն չի նախաձեռնել ապագա առաջին տիկին Ջիլ Բայդենի համար: Նման տեսակետ է նա հայտնել է People.com-ի հետ զրույցում:
«Ոչ, չեմ կարծում, որ նրանք հետևում են ավանդական կանոնակարգին, ինչը ցավալի է, բայց կարծում եմ, որ մեզ բոլորիս մոտ ամեն ինչ կարգին է», – պարզաբանել է Էշլի Բայդենը:
Նշենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում «թեյ և շրջագայություն» կոչվող ավանդույթ կա: Ըստ այդմ՝ հեռացող առաջին տիկինը ծանոթացնում է իր հետնորդին Սպիտակ տան հետ: