Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բայդենը իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի մի քանի թատերաբեմերում և հատկապես Մերձավոր Արևելքում ռազմական մասնակցություն կցուցաբերի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի մի քանի թատերաբեմերում և հատկապես Մերձավոր Արևելքում ռազմական մասնակցություն կցուցաբերի, փոխանցում է Fox News-ը։
«Ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին նոր վարչակազմի համար անհրաժեշտ կլինի առանցքային որոշումներ կայացնել, որոնք կնշանավորեն Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում մեծ հանձնառությունը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում՝ շեշտելով, որ ներկայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային մասնակցում են շուրջ 900 ֆրանսիացի զինծառայողներ, իսկ «Շառլ դե Գոլ» ավիակիրը նրանց կմիանան առաջիկա ամիսներին։
Նա նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին ակտիվորեն մասնակցել բազմակողմ պաշտպանական համագործակցությանը։