Թրամփը ներում է շնորհել Google-ի առևտրային գաղտնիքի գողության համար դատապարտված Էնթոնի Լևանդովսկիին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրն ասել է, որ ներում է շնորհել Google-ի նախկին ինժեներին, որը դատապարտվել էր Uber Technologies Inc ընկերության մրցակցային ստորաբաժանումը կարճ ժամանակով ղեկավարելու ընթացքում ինքնակառավարվող մեքենաների առևտրային գաղտնիքը գողանալու համար, հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:
Դատարանի կողմից մարտ ամսին մեղավոր ճանաչվելուց հետո, 40-ամյա Էնթոնի Լևանդովսկին օգոստոսին դատապարտվել էր 18 ամսվա ազատազրկման: Նա կալանքի տակ չի եղել, սակայն դատավորն ասել է, որ կարող է կալանքի տակ հայտնվել, երբ COVID-19 վարակով պայմանավորված համավարակը հանդարտվի:
Սպիտակ տունը հայտնել է, որ Լևանդովսկին «զգալի գին է վճարել իր գործողությունների և ծրագրերի համար` իր տաղանդը նվիրելով հանրային բարիքների առաջընթացին»:
Alphabet Inc Waymo ինքնակառավարվող մեքենաշինական ընկերությունը, որը դուրս էր եկել Google -ի կազմից, հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Ընկերությունը նախկինում Լևանդովսկիի հանցագործությունը որակել էր որպես «դավաճանություն», իսկ նրա դատավճիռը ՝ «շահ առևտրային գաղտնիքների մասին օրենքների համար»:
Համաներմանն աջակցել են տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի քանի առաջնորդներ, ովքեր պաշտպանում են Թրամփին, որոնցից են ներդրողներ Փիթեր Թիելը, Բլեյք Մասթերսը և ձեռնարկատեր Փալմեր Լաքեյը: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը: