Իր երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնելուց առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգում հուզիչ ելույթ է ունեցել, որի ժամանակ արտասվել է
Իր երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնելուց առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգում հուզիչ ելույթ է ունեցել, որի ժամանակ արտասվել է: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Բայդենի պաշտոնական յութուբյան ալիքում, գրում է The Independent-ը:
Բայդենն իր խոսքը սկսել է շնորհակալություն հայտնելով իր ընտանիքին, թիմի անդամներին և ընկերներին, որից հետո արտասվել է:
Միջոցառումը տեղի է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի կենտրոնում, որը կրում է Բայդենի մահացած որդու՝ Ջոզեֆ Բոբ Բայդենի անունը:
«Ինձ համար այս ամենը մի փոքր հուզիչ է: Տեսե՛ք, դուք ինձ հետ եք եղել իմ ողջ կարիերայի ընթացքում, թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն ինչի համար», - ասել է Բայդենը՝ սրբելով արցունքները:
Բացի այդ, նա նշել է, որ «երբ ինքը մահանա, իր սրտում կգրվի Դելավեր. իրականում բոլոր Բայդենների սրտերում կգրի Դելավեր»:
Միևնույն ժամանակ ելույթի վերջում Բայդենը կրկին չի կարողացել զսպել արցունքները, երբ խոսել է մահացած որդու՝ Ջոյի մասին:
«Եթե կա մի բան, որի համար ափսոսում եմ, այն է՝ նա այստեղ չէ, քանի որ մենք այսօր պետք է նրան ներկայացնեինք որպես ԱՄՆ նախագահ»,- բացատրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք՝ Բայդենի որդին Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամներից է եղել: 2015 թվականի մայիսի 30-ին նա մահացել է գլխուղեղի ուռուցքից (գլիոբլաստոմա):