Ամերիկացիների կեսը Թրամփի նախագահությունը համարում Է ձախողված. հարցում
Ամերիկացիների գրեթե կեսը այն կարծիքին է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ պատմության վատագույն նախագահներից մեկը։ Այս մասին են վկայում NPR պետական ռադիոկայանի, PBS NewsHour ծրագրի և Marist սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հարցման տվյալները:
Ըստ հարցման արդյունքների՝ ԱՄՆ բնակիչների 47 տոկոսը համոզված է, որ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահներից մեկը: Հակառակ տեսակետն ունեն ամերիկացիների 16 տոկոսը: Վերջիններիս խոսքով՝ Թրամփը լավագույն նախագահներից մեկն է։
Բացի այդ, 11 տոկոսն վստահ է՝ Թրամփը կհիշվի որպես «միջինից լավ» և «միջին», իսկ 13 տոկոսը՝ «միջինից վատ» նախագահ։
Հարցմանը հրաժարվել է պատասխանել մասնակիցների 2 տոկոսը:
Միևնույն ժամանակ, հարցման տվյալներով՝ Թրամփի ժողովրդականության մակարդակը կազմում է 38 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ողջ ընթացքում։
Նշենք՝ հարցումն անցկացվել է հունվարի 11-13-ը: Դրան մասնակցել են 1173 անձ: