Փաշինյանին ամեն ինչ ներող զանգվածը հանուն նրա, որ նախկինները չգան, պատրաստ է անգամ թույլ տալ՝ Ալիևը ՀՀ-ում գա իշխանության, այդ կատեգորիան նրա «վերջին օրերի աղանդավորներն» են․ Տ․ Քոչարյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Թվում էր, թե ժողովուրդն ինքնաբուխ պետք է ոտքի կանգներ ու ոչ միայն պահանջեր, այլ ուղղակիորեն հեռացներ վարչապետի աթոռից Նիկոլ Փաշինյանին միայն այն լուրից հետո, երբ համացանցում հայտնվեց փաստաթուղթ, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը մինչև պատերազմը զգուշացրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ հնարավոր վտանգների և անհրաժեշտ քայլերի մասին:
Իսկ ժողովուրդը, կարծես թե, մոռացավ ինչպես հրապարակված այդ փաստաթղթի, այնպես էլ այն մասին, որ Հայաստանը պատերազմական 44 օրերին այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին: Ավելին՝ դրան հաջորդեցին նոր փաստաթղթերի հրապարակումներ և բացահայտումներ, բայց հանրային արձագանքը նույնիսկ ամենաաղմկոտ բացահայտումների վերաբերյալ շարունակում է մնալ չեզոք: Այս մասին «Իրավունքը» պարզեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի տեսակետը:
-Իհարկե, նորություն չէր, այդ խոսակցությունները կային, և պարզ էր, որ պատերազմի ընթացքում մի քանի առաջարկ եղել է՝ պատերազմը կանգնեցնելու համար: Ինչո՞ւ չի արվել, ինչո՞ւ չի համալրվել Հայոց բանակը, երբ 10 օր Արցախի նախագահը մարդ է խնդրել Փաշինյանից, բայց չեն ուղարկել, այսպիսի բազմաթիվ անպատասխան հարցեր կան: Բայց ցավալին այն է, որ այս ամենը ժողովրդի վրա չի ազդում, նույնիսկ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն ասի՝ «դավաճանել եմ, լավ եմ արել», կասեն՝ «հա, լավ ես արել»: Այսինքն՝ իրեն ամեն ինչ ներող զանգվածը հանուն նրա, որ նախկինները չգան, պատրաստ են անգամ թույլ տալ՝ Ալիևը գա և իշխանությունը վերցնի Հայաստանում: Այդ կատեգորիայի համար նույնիսկ վերոնշյալ փաստաթուղթը բացարձակապես ոչինչ չարժի: Չեմ ուզում վիրավորել բոլորին, բայց այդ կատեգորիան կոնկրետ Նիկոլ Փաշինյանի «վերջին օրերի աղանդավորներն են»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: