Թրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա Վաշինգտոնից
ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից կհեռանա նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ, Սպիտակ տանը հղումով գրում է ria.ru-ն։
Նախագահը և առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին կմեկնեն Ֆլորիդա, մինչդեռ երդմնակալության արարողությունը նախատեսված է կեսօրին:
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կապրի Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո առափնյա շքեղ առանձնատանը։ Իսկ նրա հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Էնդրյուս ավիաբազայում՝ ռազմական նվագախմբի մասնակցությամբ։
Հունվարի 6-ին Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից և դրան հաջորդած իրաարձություններից հետո Թրամփը խոստացել էր իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել, սակայն հայտարարել էր, որ չի պատրաստվում ներկա գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։