Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայում կարանտինային խիստ սահմանափակումները կշարունակեն գործել մինչև փետրվարի կեսերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը ռեգիոնալ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում որոշում է կայացրել կարանտինային խիստ սահմանափակումները մինչև փետրվարի 14-ը երկարաձգելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
Կանցլերը նշել է, որ համավաճարակային իրավիճակից ելնելով՝ դեռևս սահմանափակումները մեղմել չի կարելի:
Գերմանիայում բնակիչները պարտավոր են հանրային տրանսպորտում ու խանութներում պաշտպանիչ դիմակներ կրել, իսկ մինչ այդ թույլատրվում էր քիթն ու բերանը ծածկել անգամ միայն սովորական կտորով կամ շարֆով: Մեկ բնակարանում ապրոց անձինք կարող են շփվել միայն մեկ անձի հետ:
Դպրոցներն ու մանկապարտեզները դեռ փակ են՝ հարցը դեռևս քննարկումների օրակարգում է: