«YouTube»-ի ղեկավարությունը Թրամփի օգտահաշվի վրա դրված արգելքը երկարաձգել է
YouTube-ի ղեկավարությունը որոշել է հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման դեպքից հետո Դոնալդ Թրամփի օգտահաշվի վրա տեսանյութեր ներբեռնելու և ուղիղ եթեր հեռարձակելու արգելքը երկարաձգել առնվազն ևս մեկ շաբաթով, հաղորդում է Reuters-ը:
Նման սահմանափակում է կիրառվել Թրամփի դեմ՝ ելնելով «բռնության կիրառման պահպանվող հնարավորությունից»:
Մի շարք այլ սոցցանցերում Թրամփի օգտահաշիվները ևս սառեցվել են, «Twitter»-ը՝ մշտական հիմունքներով: