Ռոմեո Բեքհեմն առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին
Բեքհեմների ընտանիքը շարունակում է մեծացնել իր հզորությունը։ Մինչ ավագ սերունդը հիանում է ավագ Բեքհեմների հարաբերություններով, նրանց երեխաներն աստիճանաբար հավաքում են երկրպագուների իրենց բանակը Z սերնդի ներկայացուցիչներից: 21-ամյա Բրուքլին Բեքհեմի հանդեպ արդեն մեծ ուշադրություն է դարձվել, հատկապես Նիկոլոյ Պելտցի հետ հարսանիքի մասին լուրերից հետո, իսկ այժմ իր փառքն է վայելում 18-ամյա Ռոմեո Բեքհեմը, որն առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին: Բրիտանացու նորամուտը կայացել է իտալական L'Umo Vogue-ում։
Տարբեր սերունդներին նվիրված համարի համար Ռոմեո Բեքհեմին նկարահանել է Mert&Markus դուետը: Հրատարակության գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին պատմել է, որ իրենց նպատակն էր ցույց տալ իր անհատական ոճն ու ստեղծագործությունը:
Հիշեցնենք, որ Ռոմեո Բեքհեմը Վիկտորիայի եւ Դեւիդ Բեքհեմների երկրորդ երեխան է, որը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին: Իր 18 տարիների ընթացքում նա հասցրել է ապրել Մադրիդում, Լոս Անջելեսում եւ Լոնդոնում։ Սկզբում Վիկտորիան տղային թաքցնում էր լրագրողներից՝ նման պահվածքը պատճառաբանելով էպիլեպսիայով, որի նոպան կարող է ավելորդ ուշադրություն եւ ավելորդ սթրես առաջացնել: Աստիճանաբար Ռոմեոն սկսել է մոր հետ դուրս գալ, առավել հաճախ մայրը նրան իր հետ տանում էր ցուցադրությունների, իսկ որոշ ժամանակ անց նա նույնիսկ դարձել է Burberry-ի Սուրբծննդյան գովազդային արշավի դեմքը: Պատանի տարիքից Բեքհեմը զբաղվել է թենիսով եւ այժմ շարունակում է կատարելագործվել այս մարզաձեւում։ 16-ամյա տղայի ծնողները նույնիսկ նրան թենիսի դաշտ են նվիրել, որպեսզի նա կարողանա անընդհատ մարզվել։ Նա նաեւ երբեմն աշխատում է որպես մոդել: