«Բենֆիկայում» կորոնավիրուսի մեծ բռնկում է
Լիսաբոնի «Բենֆիկայում» հունվարի 19-ին գրանցվել է կորոնավիրուսի մեծ բռնկում, հաղորդում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը։ Հանգստյան օրերին անցկացրած թեստերի արդյունքում հայտնաբերվել է 17 նոր վարակում։
«Բենֆիկան» սպասում է ֆուտբոլային իշխանությունների որոշմանը իրենց մասնակցությամբ առաջիկա 14 օրվա հանդիպումների վերաբերյալ։
Պորտուգալիայի առաջնության 14 տուրից հետո «Բենֆիկան» երրորդ տեղում է։ Թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ եւ հաջորդ ամիս կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։