Զիդանը՝ Յովիչի մասին․ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեղադրել մարզչին․ Ռեալում միշտ մեծ մրցակցություն կա
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Արքայական գավաթի խաղարկությունում «Ալկոյանոյի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Լուկա Յովիչին։
Սերբ հարձակվողը «Այնտրախտ» վերադառնալուց հետո առաջին իսկ խաղում դուբլ գրանցեց։
«Ես ուրախ եմ ու ինձ դուր է գալիս դա։ Ես նրան ու մնացած բոլորին լավագույնն եմ մաղթում։ «Ռեալում» խաղալը բարդ է, ես՝ որպես ֆուտբոլիստ զգացել եմ դա։
Ես գտնում եմ, որ լավ տարբերակ էր Լուկային գնելը, ու ես ուրախ եմ նրա համար ու հույս ունեմ, որ նա նույնը կանի մի օր Մադրիդում։ Ակումբի ներսում ու ակումբից դուրս տարբեր բաներ են։
Նա ունի ապագա, ու կարող է ցույց տալ իր կարողությունները Մադրիդում։ Նույնը կարող եմ ասել բոլորի մասին։ Այստեղ միշտ մեծ մրցակցություն կա, ու սա այն դեպքը չէ, երբ կարող ես մեղադրել մարզչին»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Յովիչը վարձակալությամբ կխաղա «Այնտրախտում» մինչև մրցաշրջանի ավարտը։