Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի եւս մասնակցել է «Մկրտության լոգանքին»: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ինձ շատերը հարցնում էին, թե արդյոք Պուտինը մասնակցել է Մկրտության լոգանքին: Գիտեք, որ ավանդաբար նա դա անում է, դա նրա ավանդույթն է: Ավանդույթները նա չի խախտում»,-ասել է Պեսկովը:
Այս տարի Մկրտությունն ուղղափառները նշում են հունվարի 19-ին: