Ղրիմ կատարած այցերի պատճառով Լիտվան առաջարկում է արգելել Կիրկորովի մուտքը երկիր
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ռուս կատարող Ֆիլիպ Կիրկորովին չթողնել մուտ գործել երկիր եւ նրան ընդգրկել «սեւ ցուցակում»՝ Ղրիմ կատարած այցերի պատճառով, գրում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, երկուշաբթի օրը ներքին գործերի նախարարությանը եւ միգրացիայի գործերի դեպարտամենտին առաջարկություն է փոխանցվել, որում խնդրվում է Ռուսաստանի եւ Բուլղարիայի քաղաքացի Ֆիլիպ Կիրկորովին ընդգրկել այն օտարերկրացիների ազգային ցուցակում, որոնց մուտքն արգելված է Լիտվա:
Կիրկորովին «սեւ ցուցակում» ընդգրկելու վերջնական որոշումն առաջարկվել է ընդունել ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեին:
Լիտվայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկված Կիրկորովի եւ Միխայիլ Շուֆուտինսկու համերգների կազմակերպիչները ավելի վաղ մոտ 30 հազար եվրոյի չափով փոխհատուցում են ստացել ծրագրված համերգների չեղարկման վնասների փոխհատուցման համար: Չնայած այն բանին, որ նման ապահովագրական վճարումներ են ստանում նաեւ այլ կազմակերպիչներ, այդ դեպքը բացասական արձագանք է առաջացրել լիտվական ԶԼՄ-ներում: