Իրանը COVID-19-ի պատվաստանյութերի շուրջ բանակցություններ Է վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ
Իրանը Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ բանակցություններ Է անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսլամական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունների նպատակն անվտանգ պատվաստանյութ ստանալն Է:
«Մենք (ԱՀԿ-ի նախաձեռնությամբ) 16,8 մլն չափաբաժին ենք ստացել COVAX-ի գծով: Բացի այդ, մենք Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ բանակցություններ ենք վարել (պատվաստանյութի) ձեռքբերման և օպերատիվ փոխադրման շուրջ: Մենք միանգամայն պարզորոշ կերպով զբաղվում ենք այդ երկրներից պատվաստանյութերի գնման հարցով»,-ասել Է Ռաբիին՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ընթացքում:
Ներկայում Իրանը պատվաստանյութ չունի կորոնավիրուսի դեմ: Այդուհանդերձ, երկրում իրականացվում են պատրաստուկների սեփական մշակումներ:
«Կովո-Իրան» առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել Է կամավորներին: Նաև քննարկվում Է այլ երկրներից, բացի Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, պատվաստանյութեր գնելու հարցը. այժմ ուժի մեջ Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արգելքը, որը վերաբերում է հիշյալ երկու արևմտյան պետություններից պատվաստանյութերի ներկրմանը:
Թեհրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ համագործակցության հնարավոր ուղղություններ նշել են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և վերջին ժամանակներս՝ Կուբան, որի հետ Իրանը համատեղ մշակումներ Է կատարում: Ինչ վերաբերում Է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա 2020 թվականի վերջին Իրանի առողջապահության նախարարությունում «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են, որ Թեհրանը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը նկատի կունենա արտասահմանից COVID-19-ի դեմ պատրաստուկների գնման հարցը լուծելիս: