Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել
Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային ճանապարհների վարչությունների ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը եւ Սայիդ Ռասուլին երկաթուղային ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են կնքել:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է «ԱՊԱ»-ն:
Դրանից հետո Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների վարչության ղեկավարը ծանոթացել է Իրանի երկաթուղային ճանապարհների զարգացման կենտրոնի հետ:
Նա ընդգծել է երկու երկրների երկաթուղու աշխատակիցների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի զարգացման անհրաժեշտությունը: