Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման նոր էպիկենտրոն
Չինաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, որից 106 դեպք գրանցվել է երկրի ներսում: Այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Մահվան դեպքեր չեն գրանցվել:
Կիրակի հայտնաբերվել է վարակման 109 նոր դեպք, երկրի ներսում՝ 93, մահացածներ չկան:
Վարակման ներքին դեպքերի նոր Էպիկենտրոն Է դարձել Ցզիլինի հյուսիսարեւելյան նահանգը, որտեղ գրանցվել Է վարակվածների թվի աճ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 43 նոր դեպք, այն դեպքում, երբ կիրակի այդ թիվը կազմել է 30:
Ավելի վաղ ավելի սուր իրավիճակ է գրանցվել Հեբեյում, որտեղ հայտնաբերվել է վարակման 35 նոր դեպք (բոլորն էլ նահանգի վարչական կենտրոն Շիցզյաչժուան քաղաքում) այն դեպքում, երբ մեկ օր առաջ գրանցվել է վարակման 54 նոր դեպք (52-ը՝ Շիցզյաչժուանում):