Մելանյա Թրամփը հրաժեշտի ուղերձում կոչ է արել հրաժարվել բռնությունից
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը տեսահոլովակ է թողարկել ամերիկացիներին ուղղված հրաժեշտի ուղերձով, որում կոչ է արել հրաժարվել բռնությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Միշտ հիշեք՝ բռնությունը երբեք պատասխան չէ եւ երբեք չի արդարացվի»,-ասել է նա:
Իր խոսքում նա նաեւ շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, բուժաշխատողներին եւ բոլոր նրանց, ովքեր օգնել են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:
Նշենք, որ հունվարի 20-ին կկայանա ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: