Մարգարիտա Գասպարյանը հնարավորություն է ստացել մասնակցել Australian Open-ին
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հնարավորություն է ստացել մասնակցել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղին, hաղորդում է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայ մարզուհին Australian Open-ին կմեկնի «լաքի-լուզերի» կարգավիճակում:
Որակավորման փուլում 26-ամյա Գասպարյանը 2 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր եզրափակիչում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Australian Open-ի կանանց որակավորման փուլն այս տարի անցկացվեց Դուբայում, իսկ տղամարդկանցը՝ Դոհայում:
Այս տարի Australian Open-ը կմեկնարկի նախատեսվածից ավելի ուշ՝ փետրվարի 8-ին: