Մահացել է ֆրանսիացի դերասան և սցենարիստ Ժան-Պիեռ Բակրին
Մահացել է ֆրանսիացի դերասան և սցենարիստ Ժան-Պիեռ Բակրին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն ։
Նշվում է, որ «Տոնական իրարանցում» ֆիլմի աստղի մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը: Արտիստը 69 տարեկան էր։ Դերասանի մահը հաստատել է նրա ներկայացուցիչ Էնն Ալվարես Կորեան։
Բակրին ծնվել է 1951 թվականի մայիսի 24-ին Ալժիրում։ Երբ 11 տարեկան էր, նրա ընտանիքը գաղթել է Կանն։ 25 տարեկանում կինեմատոգրաֆիստը տեղափոխվել է Փարիզ, որտեղ սկսել է ուսումնասիրել դերասանական վարպետությունը եւ խաղալ թատրոնում։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Տոնական իրարանցում»-ը, «Սանտան եւ ընկերությունը», «Լուսաբացից առաջ»-ը, «Հնարավոր է»-ն, «Դիդյե»-ն, «Գետնանցում»-ը եւ «Ուրիշի ճաշակով»-ը: Որպես սցենարիստ՝ Բակրին աշխատել է «Պատմիր ինձ անձրեւի մասին», «Հանրային վայր», «Հեքիաթի վերջում», «Հայտնի հին երգեր» եւ «Ընտանեկան մթնոլորտ» ֆիլմերի վրա։ Վերջին երկու աշխատանքների ընթացքում նրան արժանացրել են «Սեզար» մրցանակի։
Դեկտեմբերի 22-ին հայտնի է դարձել մեկ այլ ֆրանսիացի դերասան Կլոդ Բրասերի մահվան մասին: 84 տարեկան հասակում մահացել է «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիրը։