ԵՄ-ում անվանել են առաջիկա կես տարվա հիմնական խնդիրը
Եվրամիության հիմնական խնդիրն առաջիկա կես տարում կլինի ճգնաժամային կառավարումից անցումը ճգնաժամից կայուն վերականգնմանը, որը համավարակի դեմ պայքարի արդյունք է, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ երկրների խորհրդի նախագահությունը հունվարի 1-ից վեց ամսով անցել է Պորտուգալիային:
«Պորտուգալիայի նախագահության հիմնական խնդիրը կլինի ճգնաժամային կառավարումից անցումը կայուն վերականգնմանը»,- ասել է Շեֆչովիչը:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը լրջորեն ճնշում է գործադրում ԵՄ տնտեսության վրա: Անցյալ տարվա վերջից Եվրամիությունում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստումը, եւ ԵՄ-ում օգտագործման համար հաստատվել են BioNTec / Pfizer-ի ու Moderna-ի առաջին երկու պատվաստանյութերը: Սակայն դեռեւս խոսք չկա շատ մոտ ապագայում ԵՄ-ում բոլորին պատվաստելու հնարավորության եւ սոցիալ-տնտեսական կյանքի սահմանափակումները լիովին վերացնելու մասին: