Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը կայանալիք "ExpoElectronica" 23-րդ ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսի մասին, որում հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան ՛՛ARMENIA՛՛ միասնական տաղավարի ներքո:
"ExpoElectronica"-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ հեռ․ 010 590160, 010 590162:
Ուշադրություն․
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 18.02.2021 թ․