Ռուսաստանը մոտ 300 զինվորականի է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար
Սիրիայի Հասեկե նահանգ Է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնել է մայոր Դմիտրի Սունցովը՝ ռուս-սիրիական համատեղ հսկողության դիրքի ավագը: Ընդամենը դրանցում կտեղավորեն մոտ 300 զինծառայողների՝ ասել է նա, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
«Մեր ստորաբաժանումը ժամանել է Էլ Հասեկե նահանգում գտնվող համատեղ հսկողության դիրքերից մեկը: Հիմնական խնդիրը տարածաշրջանում հակամարտության ապաԷսկալացիային նպաստելն է: Մեր զինծառայողները հսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով, ինչպես նաեւ ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-հայտարարել Է Սունցովը:
Տարածաշրջանում իրավիճակի կայունացման շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղաբաշխում են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեկե նահանգի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հսկողության դիրքերում: Այսպես, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի զինծառայողները ժամանել են Այն-Իսսա քաղաքի դիրք, որտեղ սիրիական զորքերը բազմիցս ենթարկվել են անօրինական զինված կազմավորումների կողմից գնդակոծությունների եւ նույնիսկ հարձակումների: Սակայն երբ դիրքը համատեղ դարձավ, նրանց ակտիվությունը նվեազեց:
Զինծառայողներին կտեղավորեն Այն-Իսսա, Թել-Թամեր, Ամուդա քաղաքների եւ այլ բնակավայրերի հսկողության դիրքերում: Ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաեւ շրջան է հասցրել լրացուցիչ ստորաբաժանում, կապի միջոցներ ու նավիգացիա եւ այլ անհրաժեշտ սարքավորում: