«Նորավանքի» դարպասապահների մարզիչը հեռացել է թիմից
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության նորեկ «Նորավանքի» մարզչական շտաբը լքել է դարպասապահների մարզիչ Վաղինակ Շահնազարյանը: Նրա պայմանագիրրի ժամկետը լրացել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Վաղինակ Շահնազարյանին և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Հիշեցնենք, որ վերջերս Վայոց Ձորի մարզը ներկայացնող ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագրերը 4 ֆուտբոլիստների՝ Ալան Ցաբիևի, Ալբերտ Արզումանյանի, Հովհաննես Վարդանյանի և Վազգեն Սարիբեկյանի հետ:
Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 14 խաղից հետո վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: