ՀԴԲ-ն հետաքննում է Ռուսաստանին վաճառելու համար Փելոսիի գրասենյակից նոթբուք գողանալու մասին հաղորդագրությունը
ՀԴԲ-ն հետաքննում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակից նոթբուք գողանալու մասին հաղորդագրությունը, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ մի կին իբր հունվարի 6-ին մտել է Կապիտոլիում եւ գողացել նոթբուքը, որպեսզի այն վաճառի Ռուսաստանին:
Ըստ ՀԴԲ-ի՝ «գործը հետաքննության ընթացքում է»:
Ըստ աղբյուրի՝ կասկածյալը պատրաստվում է համակարգչային սարքն ուղարկել Ռուսաստանում գտնվող ընկերոջը, որպեսզի նա այն վաճառի Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը։
Սակայն գրավոր ցուցմունքներում ասվում է, որ համակարգչային սարքը Ռուսաստանին փոխանցելը ձախողվել է անհայտ պատճառներով:
Ներկայումս կինը գողության մեջ չի մեղադրվում: Նրան մեղադրանք է առաջադրվել միայն բռնի ներթափանցման կամ հասարակական կարգը խախտելու համար: ՀԴԲ-ն նշել է նաեւ, որ նա փախուստի է դիմել եւ ջնջել է սոցիալական ցանցերում իր հաշիվները: