Բեքհեմների որդուն քննադատել են Louis Vuitton-ի նվիրած բլուզը վաճառելու համար
Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմների 15-ամյա որդին՝ Քրուզը, որոշել է Instagram-ի միջոցով վաճառել իր (իր տեսակի մեջ միակ)՝ գլխարկով բլուզը։
Հազվագյուտ հուդին Louis Vuitton եւ Supreme կոլաբորացիայի մի մասն է, որը ստեղծվել է 2017 թվականին։ Երիտասարդը որոշել է օգտագործված հուդին վաճառել SneakerBratz միջոցով՝ դնելով այն աճուրդի 150 000 դոլարով, չնայած որոշ դետալի բացակայության։ Աստղի խոսքով ՝ իրն անձնական նվեր է եղել 47-ամյա դիզայներ Կիմ Ջոնսից (երբ նա Louis Vuitton-ի գեղարվեստական ղեկավարն էր):
«Միանգամից հայտնվել են վրդովված մեկնաբաններ, որոնք հետաքրքրվել են՝ պատանին ամբողջ գումարն է ուղղելու բարեգործության, թե մասամբ։ «Կարող էր բարեգործական աճուրդ անցկացնել... երեխան այն անվճար է ստացել... թվում է, թե նրան դեռ գումար է անհրաժեշտ: Ես չեմ կարծում, որ նա գումարի կարիք ունի... ապա, գոնե գնելու պատճառ կլիներ։ Ընդ որում, Քրուզը չի արձագանքել քննադատությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրուքլին Բեքհեմը ամուսնական պայմանագիր է կնքել իր հարսնացուի հետ։