Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գիտակցված չի ներառվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ. Լավրով
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գիտակցված չի ներառվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականին ռուսականդիվանագիտության գործունեության արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին: Ապա այս հարցը չի հիշատակվել նոյեմբերի 9-ի համաձայնություններում: Սա գիտակցված է արվել: Տարածքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է: Մենք հենց սրանից ենք ելնում Երեւանի եւ Բաքվի հետ մեր շփումներում: Հիմա մշակվում են նրբությունները, մանրամասները՝ կապված տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մատակարարման, այդտեղ վերադարձած մարդկանց հումանիտար աջակցության ցուցաբերման հետ, արդեն 50 հազար հայ է վերադարձել: Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները հնարավորություն ունենան այնտեղ աշխատելու, բացի ԿԽՄԿ-ից, որն արդեն աշխատում է…Այլ կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի փախստականների հարցով գրասենյակը…այժմ համաձայնեցնում ենք իրենց առաքելության ձեւաչափը Բաքվի եւ Երեւանի հետ…Այնտեղ կան հարցեր՝ կապված կարգավիճակի հարցի շուրջ հակասությունների հետ: Հենց դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման այդքան հակասական թեմա է, եւ որոշում է կայացվել առաջնորդների կողմից այդ հարցը շրջանցել, թողնել հետագայի համար: Դրանով պետք է զբաղվեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այժմ նրանք թարմացրել են կողմերի հետ շփումները եւ պատրաստվում են կրկին այցելել տարածաշրջան:
Սակայն կարգավիճակի հարցերը ավելի հեշտ եւ արագ կլուծվեն, քան կիրականացվեն Երեւանի եւ Բաքվի այն հավաաստիացումները, որ կարեւորը բոլոր համայնքների՝ էթնիկ եւ կրոնական, ամենօրյա կյանքի հարթումն է, եւ որ պետք է վերականգնել խաղաղ բարիդրացիական համագոյակցությունը»:
Լավրով. Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի հերքել
Մոսկվան ցանկանում է հայ ռազմագերիների հարցը փակել՝ ղեկավարվելով բոլորը բոլորի հետ սկզբունքով. Լավրով