Ադրբեջանը COVID անձնագրեր է տրամադրելու կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց
Ադրբեջանը COVID անձնագրեր է տրամադրելու կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց, հայտնում է minval.az լրատվականը:
Սրա մասին նշված է Նախարարների գրասենյակի հրամանով հաստատված «Ադրբեջանի Հանրապետությունում 2021-2022 թվականներին COVID-19-ի դեմ պատվաստումների ռազմավարության» մասին փաստաթղթում:
Վերոնշյալ փաստաթղթի համաձայն` անձնագրերի տրամադրումը պատվաստման համար անհրաժեշտ 4 պարտադիր տեխնիկական պայմաններից մեկն է: