Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ ռուսական Առաջին ալիքը կոմպոզիտորի մասին նոր վավերագրական ֆիլմ կցուցադրի
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ Ռուսաստանի Առաջին ալիքը հունվարի 23-ին նրա վաստակի և ստեղծագործական ուղու մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, պատմաբան-երաժշտագետ և Առնո Բաբաջանյանի ընկեր Նամի Միկոյանը, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Լյուբով Կազարնովսկայան, Վլադիմիր Պրեսնյակովը, Եկատերինա Ռոժդեստվենսկայան, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արթուր Իսպիրյանը և այլք։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաև «Հայասա» կրթամշակութային պորտալը, «Ժառանգություն և առաջադիմություն» հիմնադրամը, «Գործընկեր-ֆիլմ» կինոընկերությունը, National Cinema Center of Armenia ՊՈԱԿ-ը: