ՀԴԲ-ն կստուգի Ազգային գվարդիայի 25 000 զինծառայողի՝ կապված Բայդենի երդմնակալության հետ
ՀԴԲ-ն կստուգի Ազգային գվարդիայի 25 000 զինծառայողի՝ կապված ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հետ:
Մասշտաբային միջոցառումն արտացոլում է մտավախությունները՝ կապված անվտանգության հետ հունվարի 6-ին Կապիտոլիումի դիմաց տեղի ունեցած անկարգություններից հետո:
Բանակի նախարար Ռայան ՄքՔարթին Associated Press-ին հայտնել է, որ պաշտոնյաները գիտակցում են պոտենցիալ սպառնալիքը, եւ զգուշացրել է հրամանատարներին, որպեսզի վերջիններս զգոն լինեն իրենց շարքերում ցանկացած խնդրի հարցում: Սակայն նա եւ այլ առաջնորդներ հայտարարում են, որ որեւէ սպառնալիքի ապացույց չկա: