ԱՄՆ ռմբակոծիչները թռիչք են կատարել Մերձավոր Արևելքի վրայով
ԱՄՆ ՌՕՈւ B-52 ռմբակոծիչները թռիչք են կատարել Մերձավոր Արևելքի տարածքի վրայով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը պարզաբանել է, որ թռիչքին երկու օդանավ է մասնակցել:
Թռիչքը Մերձավոր Արևելքի շրջանում երկրորդն է՝ 2021թվականին և հինգերորդը՝ երկու ամսվա ընթացքում: Նախորդ թռիչքը տեղի էր ունեցել հունվարի 6-ին:
«Ռազմավարական ակտիվների կարճաժամկետ տեղակայումը տարածաշրջանում մեր պաշտպանական քաղաքականության կարևոր մասն է», – նշել է հրամանատարության պետ, գեներալ Ֆրենկ Մաքենզին:
Նա նաև թռիչքը «օպերատիվ միջավայրում հստակ և հետևողական ուղերձ» է անվանել է, որը հասցեագրված է եղել «ինչպես ընկերներին, այնպես էլ հնարավոր թշնամիներին»: