Թուրքական իշխանությունները հայտնել են Սև ծովում բեռնատար նավի խորտակման պատճառը
Վրաստանից Բուլղարիա երթուղով նավարկող բեռնատար նավի խորտակման պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը: Այս մասին հայտնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով թուրքական Բարթըն նահանգի իշխանություններին:
«Այն խորտակվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Փրկվել է վեց մարդ»,- հայտնել են նահանգի վարչակազմից:
Հիշեցնենք, որ ռուսական դրոշով երթևեկող նավը Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, խորտավել է հունվարի 17-ին: Անձնակազմը բաղկացած է եղել 15 անդամից: Նրանց որոնման աշխատանքները շարունակվում են, հայտնի է, որ նրանցից երկուսը մահացել են: