Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել Սիրիայում՝ Դեր Զոր տանող ճանապարհն ահաբեկիչներից մաքրելու համար. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները ֆիքսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ ռուսական կործանիչների իրականացրած ավիահարվածները:
Ինչպես հայտնում է դիտորդական կենտրոնի կայքը, ռուսական ինքնաթիռներն այսօր առավոտյան ավելի քան 40 ավիահարված են իրականացրել Հալեպ-Համա-Ռաքքա քաղաքների շրջանում:
Միևնույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը ևս շարունակում են ավիահարվածներ հասցնել Դեր Զորի և Հոմսի միջև ընկած տարածաշրջանում՝ ապահովելու համար երկու նահանգները միավորող ճանապարհի անվտանգությունը:
Ահաբեկիչներից տարածքի մաքրման գործողություններն իրականացվում են ռուսական ուղղաթիռների աջակցությամբ: