ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Նավալնիի ձերբակալությունը
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու Ռուսաստանի որոշումը։ Մեծ մտահոգությամբ նշում ենք, որ Նավալնիի ձերբակալությունը նրան և մյուս ընդդիմադիրներին լռեցնելու փորձերի շարքում վերջին իրադարձություններից է։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում ՌԴ կառավարությանը նաև կոչ է արվում ընտրական գործընթացում հավասար հնարավորություններ ապահովել բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար։
Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանին, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:
Ալեքսեյ Նավալնին Մոսկվա հասնելուն պես ձերբակալվել է (Լուսանկարներ)