Եվս մեկ հայազգի պաշտոնյա` ԱՄՆ նախագահի աշխատակազմում
ԱՄՆ նախագահ Բայդենը Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական կնշանակի Ջեֆ Մարությանին: Այս մասին հայտնի է դարձել այսօր: Ջեֆ Մարությանը կդառնա հերթական հայազգի գործիչը, որը պաշտոն կզբաղեցնի Բայդենի վարչակազմում:
Նախօրեին հաղորդել էինք, որ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի Հայկ Հաջինազարյանին: