Ավստրիան կորոնավիրուսի պատճառով երկարաձգել է լոքդաունը
Ավստրիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչև փետրվարի 4-ը երկարաձգել է լոքդաունը, ավելի վաղ այն պետք է ավարտվեր հունվարի 24-ին, ասել է կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է AP-ն:
Կուրցը նպատակ է դրել յոթ օրվա ընթացքում հասնել կորոնավիրուսով հիվանդացության նվազեցմանը՝ 100 հազար բնակչի հաշվով վարակման դեպքերը 131-ից հասցնելով 50-ի:
Եթե դա հաջողվի, ապա փետրվարի 8-ին կհաջորդեն սահմանափակումները վերացնելու առաջին քայլերը: Սկզբում կբացվեն դպրոցները, թանգարանները, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքով զբաղվող խանութները և վարսավիրանոցները: