Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են. փրկվել է 6 նավաստի, 2-ը՝ զոհվել
Թուրքիայի Բարտընի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են, այլ ոչ թե Ռուսաստանի, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:
«Խորտակված բեռնանավը Պալաու դրոշի ներքո էր նավարկում, դրա անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են»,- Գյուների խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:
Ննա հավելել է, որ անձնակազմի եւս երկու անդամներ ողջ են հայտնաբերվել, նրանց փորձում են հասնել փրկարարները:
Ավելի վաղ Գյուները հայտարարել էր, որ Ինկումի շրջանում խորտակվել է ռուսական բեռնանավ, փրկարարական գործողություն է սկսվել անձնակազմի 15 անդամների փրկության համար, որոնք գտնվում են երեք փրկարարական նավակներում:
Վերջին տվյալներով՝ փրկվել է վեց նավաստի, երկուսը՝ զոհվել։