Ռումենիգե․ Երկուսս էլ արտասվեցինք, երբ Գվարդիոլան հայտնեց, որ հեռանալու է «Բավարիայից»
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե ինչ պայմաններում է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան իրեն հայտնել գերմանական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու որոշման մասին։
«Չեմ մոռանա այդ երեկոն։ 2015թ․ նոյեմբերին համատեղ ընթրիքի ժամանակ Խոսեպն ինձ ասաց, որ պետք է լքի ակումբը։ Նրանք պետք էր նոր մարտահրավեր։
Պեպը միշտ բաց է եղել։ Հուզական երեկո էր։ Երկուսս էլ արտասվեցինք, երբ նա հայտնեց իր որոշման մասին։ Դա հիշվել է։
Գվարդիոլան հուսալի եւ հրաշալի մարդ է։ Նրա հետ ժամանակն ուրախ է անցնում։ Հիմա էլ իրար գրում ենք, ընկերություն ենք անում»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը։
Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»։