Քսենիա Սոբչակի դեմ հայտարարություն են տվել դատախազություն. Դիմումատուների կարծիքով՝ Սոբչակը ատելություն և թշնամանք է հրահրում
2020 թվականի դեկտեմբերի վերջին Քսենիա Սոբչակն իր YouTube-ալիքում հրապարակել է «Արյունոտ Մյուզիքլ՝ տարվա գլխավոր նորությունների մոտիվներով» վերնագրով տեսանյութ: Հոլովակում հաղորդավարուհին անդրադարձել է կորոնավիրուսային վարակի թեմային։
Այսօր պարզվել է, որ որոշ օգտատերերին դուր չի եկել տեսահոլովակը։ Դիմումատուների կարծիքով՝ Սոբչակը ատելություն եւ թշնամանք է հրահրում՝ բացասաբար արտահայտվելով նրանց հասցեին, ովքեր հակամարմիններ չունեն։ Բացի այդ, տեսանյութում բռնության տեսարաններ կան։ Իսկ դա, ըստ դժգոհների, նույնպես չի կարող անպատիժ մնալ։
«Նրանց նկատմամբ, ովքեր չունեն հակամարմիններ, վիրավորական արտահայտություններ են օգտագործվում։ Իսկ իրեն քաղաքացի Սոբչակը համարում է «էլիտա», «ընտրյալ»։ Կարելի է եզրակացնել, որ Սոբչակը ատելություն է հարուցում մի խումբ անձանց նկատմամբ, որոնք միավորված են ընդհանուր հատկանիշով ՝ հակամարմինների բացակայությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Պահանջում են 39-ամյա Քսենիա Սոբչակին քրեական պատասխանատվության ենթարկել ՌԴ ՔՕ 282 հոդվածով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաեւ մարդկային արժանապատվության նվաստացում), որի առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկում է:
Հաղորդավարուհին հեգնանքով է մեկնաբանել միջադեպը։ «Սիրում եմ երջանկության նման նամակներ,» - գրել է նա անձնական բլոգում: