Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում չվերթներ ուժեղ քամու պատճառով
Սոչիի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումը ուժեղ քամու պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով օդանավակայանի մամլո ծառայությանը:
Ուժեղ քամու պատճառով օդանավակայանի շրջանում երկու ինքնաթիռ, որոնք չվերթ էին իրականացնում դեպի Սոչի, հեռացել են դեպի պահեստային օդակայաններ՝ հաղորդել է մամլո ծառայությունը
Խոսքը Շերեմետևոյից СУ1136-ի չվերթի մասին, որն ուղևորվել է Ռոստովի պահեստային օդակայան, ինչպես նաև Նովոսիբիրսկ-Սոչի ինքնաթիռի երթուղու, որը վայրէջք է կատարել Մինվոդիում: