Հայտնաբերվել են Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավի խորտակման հետևանքով երկու նավաստիների դիերը
Փրկարարները հայտնաբերել են Թուրքիայի ափերի մոտ Arvin ռուսական բեռնատար նավի խորտակման հետեւանքով երկու նավաստիների դիերը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Թուրքիայի աղետների եւ արտակարգ պատահարների վերահսկման գործակալության (AFAD) աղբյուրը:
Անձնակազմի հինգ անդամներին հաջողվել է փրկել, ութ նավաստու որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Անադոլու» գործակալությունը, ՌԴ դրոշի ներքո բեռնատար նավը խորտակվել է Սեւ ծովում՝ Թուրքիայի Բարտին նահանգի Ինկումու շրջանում. թուրքական իշխանությունները սկսել են փրկարարական գործողությունը:
Բարտինի նահանգապետ Սինանա Գյուներան հայտարարել է, որ փրկարարարական գործողություններին խոչընդոտում են եղանակային վատ պայմանները:
Անկարայում ՌԴ դեսպանատունը պարզում է բեռնատար նավի խորտակման հանգամանքները եւ զբաղվում անձնակազմի անդամների ճակատագրերը պարզելու գործով: