Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ռուսական բեռնատար նավ
Թուրքիայի ափերի մոտ ռուսական «Արվին» խորտակված բեռնատար նավի անձնակազմի շրջանում զոհեր չկան, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Թուրքիայի աղետների եւ արտակարգ պատահարների վերահսկման գործակալության (AFAD) աղբյուրը:
«Առկա տեղեկություններով՝ զոհեր չկան»,-ասել է նա:
Մինչդեռ փրկարարական գործողություններն իրականացնելու համար խոչընդոտում են եղանակային վատ պայմանները խորտակման շրջանում:
Հայտնի է, որ աղետի վայր է ուղարկվել երեք նավ, սակայն ուժգին քամու եւ ալիքների պատճառով դրանք չեն կարող մոտենալ խորտակված նավի տարածքին:
Մինչդեռ Անկարայում ՌԴ դեսպանատունը պարզում է բեռնատար նավի խորտակման հանգամանքները եւ զբաղվում անձնակազմի անդամների ճակատագրերը պարզելու գործով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ դրոշի ներքո բեռնատար նավը խորտակվել է Թուրքիայի Բարտին նահանգի ափերի մոտ: