Australian Open-ը չի հետաձգվի, թեև 47 մասնակից ինքնամեկուսացած է
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի նախատեսված ժամկետում, թեեւ Ավստրալիա ժամանած մրցաշարի 47 մասնակիցներ հիմա ինքնամեկուսացած են։ Այդ մասին հայտնել է Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թայլին, փոխանցում է ESPN-ը։
Լոս Անջելեսից եւ Աբու Դաբիից Մելբուռն ժամանած այդ 47 թենիսիստների հետ ինքնաթիռում եղել են կորոնավիրուսով վարակվածներ։
Կարանտինում են Սվետլանա Կուզնեցովան, Վիկտորյա Ազարենկան, Մարտա Կոստյուկը, Բիանկա Անդրեեսկուն, Անժելիկ Կերբերը, Բելինդա Բենչիչը։
Australian Open-ը կանցկացվի փետրվարի 9-ից 21-ը։