Ռուդի Ջուլիանին հայտարարել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործում պաշտպանի կարգավիճակով իր ներգրավվածության մասին. ABC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանան ABC հեռուստաալիքին հայտարարել է, որ աշխատում է նախագահի պաշտպանական թիմում կրկնակի իմփիչմենթի գործով:
Նա նշել է, որ պատրաստ է հաստատել, որ քվեարկության արդյունքների զանգվածային կեղծումների մասին նախագահի պնդումները բռնության կոչ չեն, քանի որ այդ պնդումները ճշմարտությունն են ներկայացնում:
«Ես այժմ ներգրավված եմ... ահա թե ինչի շուրջ եմ աշխատում»,-ասել է Ջուլիանին հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մի քանի ժամ անց Ջուլիանան, որը գլխավորել է 2020 թվականի ընտրությունների արդյունքները հերքելու մասին նախագահի ջանքերը, նկատվել է Սպիտակ տանը:
ABC-ը նշում է, որ Ջուլիանին Թրամփի հետ ելույթ է ունեցել հունվարի 6-ին՝ նախքան Կապիտոլիումի վրա հարձակումը, որտեղ կոչ է արել բազմությանը մասնակցել «դատավարության պայքարում»:
Թրամփի անձնական փաստաբանի խոսքով՝ կան «տարբեր կարծիքներ» այն մասին, թե ինչպես նախագահը պետք է գործի իր երկրորդ իմփիչմենթի դեպքում:
Նա հայտնել է, որ ի պաշտպանության նախագահի՝ կներկայացնի մեղադրանքներ զանգվածային կեծղումների մասին, որոնք կառաջադրվեն եւ կհերքվեն ամբողջ աշխարհի դատարանների տասնյակ դահլիճներում: