Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 19-րդ տուրում հունվարի 17-ին կհանդիպեն առաջատար «Մանչեսթեր Յունայթեդն» (36 միավոր) ու չեմպիոն «Լիվերպուլը» (33)։
Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը, որը ստացել է 1,95 գործակիցը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած մանչեսթերյան թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3,80, ոչ ոքին՝ 3,75 գործակցով։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2020թ․ հունվարին։ Անգլիայի առաջնության երկրորդ շրջանի խաղում «Լիվերպուլը» տանը հաղթել է 2։0 հաշվով։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։1