ԱՄՆ բոլոր 50 նահանգները պատրաստության վիճակի են բերվել Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին
ԱՄՆ բոլոր 50 նահանգները պատրաստության վիճակի են բերվել Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին՝ կապված այս հանգստյան օրերին հնարավոր անկարգությունների հետ, հայտնում է BBC-ն։
Ազգային գվարդիայի զորքերը երկրի ամբողջ տարածքից ուղեւորվում են Վաշինգտոն, որպեսզի կանխեն հունվարի 6-ի բռնությունները:
ՀԴԲ-ն նախազգուշացրել է ԱՄՆ 50 նահանգների բոլոր մայրաքաղաքներում Դոնալդ Թրամփի կողմնակիցների հնարավոր զինված երթերի մասին:
Անվտանգության ռեժիմի խստացման պայմաններում բարիկադներ են շարվում մայրաքաղաքի փողոցներում:
Բայդենի թիմն արդեն ամերիկացիներին հորդորել է չայցելել մայրաքաղաք COVID-19 համավարակի պատճառով, իսկ տեղական պաշտոնյաները ասում են, որ բնակիչները պետք է հեռավար դիտեն երդմնակալության արարողությունը:
Ակնկալվում է, որ կիրակի օրը ցուցարարների ուշադրության կենտրոնում կլինի այն բանից հետո, երբ հունվարի 17-ին զինված ցույցեր, ինչպես նաեւ երդմնակալության օրը դեպի Վաշինգտոն երթ կատարելու կոչեր են հնչել իշխանամետ եւ ծայրահեղ աջակողմյան ցանցերի հաղորդագրություններում: