ՀՎՖ նիստում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի մարզիչի ընտրությունը
Տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ՀՎՖ նախագահ՝ Հրաչյա Մուրադյանը:
Նիստի ժամանակ ներկայացվել է 2020 թվականի ՀՎՖ կողմից իրականացրած միջոցառումների հաշվետվությունը և հաստատվել 2021-ի օրացուցային պլանը:
Օրակարգում էր նաև տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչի ընտրությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ է ընտրվել Ավագ Նիկողոսյանը, երկրորդ մարզիչ՝ Հովհաննես Ասմարյանը, իսկ թիմի պետ՝ Ռազմիկ Սուլթանյանը, hաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը: